25 հազար դոլար արժողությամբ Tesla-ի փոքր էլեկտրամոբիլը կթողարկվի սպասվածից շուտ
25 հազար դոլար արժողությամբ Tesla-ի փոքր էլեկտրամոբիլը կթողարկվի սպասվածից շուտ, գրում է «Քրոսովերների մասին» պորտալը:
Հարկ է նշել, որ նոր ավտոմեքենան, որի պատրաստումը պետք է կազմակերպվի Շանհայում բրենդի գործարանում, սկզբի համար նախատեսված կլինի Չինաստանի ավտոշուկայի համար: Որոշ տեղեկություններով՝ էլեկտրաքարը կկառուցվի Model 3 պլատֆորմի վրա, գինը կկազմի 160 հազարից մինչեւ 200 հազար յուան, ինչը ընթացիկ փոխարժեքով կազմում է 25 հազարից 30 հազար դոլար: