Փրկարարները գտել են Ճավայի ծովում կործանված ինդոնեզական ուղևորատար օդանավի սև արկղերը
Ինդոնեզիայում ուղևորատար ինքնաթիռի կործանման վայրում երկու սև արկղ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով երկրի տրանսպորտային անվտանգության գործակալության ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ իրենց հաջողվել է պարզել երկու սև արկղերի գտնվելու վայրը: «Ջրասուզակները սկսում են դրանց որոնումները, և մենք շուտով կստանանք դրանք», - ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերությանը պատկանող Boeing 737-500 օդանավը կործանվել է նախօրեին՝ Ջակարտայից Պոնտիանակ ուղևորվելիս: 65 մարդու տեղափոխող օդանավն ընկել է Ճավայի ծովը: Նշվում է, որ 53 ուղևորների թվում 10 երեխա է եղել: Ուղևորներն ինդոնեզացիներ են եղել:
Ինչպես պարզվել է, ավիակարգավարների կողմից օդանավի հետ կապը կորցնելուց կարճ ժամանակ առաջ ինքնաթիռը շեղվել է երթուղուց: Ավելի ուշ ազդանշանը որսացել է ռազմանավը, որից հետո ջրասուզակներն ինքնաթիռի բեկորները հայտնաբերել են 23 մետր խորությամբ: