Նազարբաևը մասնակցել է Ղազախստանում անցկացվող խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը
Ղազախստանում այսօր` հունվարի 10-ին անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որին արդեն մասնակցել է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այս մասին թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը:
««Նուր Օթան» կուսակցության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քվեարկել է խորհրդարանի Մաժիլիսի պատգամավորների և բոլոր մակարդակների մասլիխաթների ընտրություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կիրակի օրը Ղազախստանում անցկացվում են խորհրդարանի ստորին պալատի, ինչպես նաև մասլիխաթների (տեղական ներկայացուցչական մարմիններ) պատգամավորների հերթական ընտրությունները: Ընտրություններին մասնակցում է 5 կուսակցություն: