Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների հետևանքով մահացել է Հռոմի պապի անձնական բժիշկը
Ֆաբրիցիո Սոկորսին, որը Հռոմի պապի անձնական բժիշկն էր, մահացել է օնկոլոգիական հիվանդությունից, որը բարդացել էր կորոնավիրուսով վարակվելու պատճառով:
Ինչպես փոխանցում է РБК-ն՝ հղում անելով Վատիկանի լրատվական ծառայությանը, 78-ամյա տղամարդը հոսպիտալացվել է «Ջեմելի» հիվանդանոցում՝ օնկոլոգիական հիվանդությամբ: Մահը վրա է հասել «Քովիդ-19»-ով պայմանավորված բարդությունների հետևանքով:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է մոտ օրերս պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Բացի այդ, 84-ամյա քահանայապետը պատվաստվելն անվանել է յուրաքանչյուրի «էթիկական պարտքը»:
Իտալիայում համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2.2 մլն մադր, մահացել՝ ավելի քան 78 հազարը: