Եթե Տավուշի մարզի գուշակները կուսակցություն կազմեին, բավական ձայներ կհավաքեին
Տավուշի մարզի բնակավայրերում ակտիվ գործունեություն են ծավալում գուշակները: Գրեթե ամեն գյուղում կան նման զբաղմունքի տեր մարդիկ: Մարզի սահմանամերձ համայնքներից մեկում տղամարդ, կնաբարո գրբաց կար, ով հիմա Ռուսաստանում է: Տավուշի մարզկենտրոն Իջեւանում գործում է 4 բախտագուշակ:
Մարզում լեգենդներ են տարածված պայծառատես գուշակների մասին, ովքեր իրենց այցելած անծանոթ մարդկանց վերաբերյալ ստույգ տեղեկություններ են հայտնում, «բախտ բացում», «քանդում արված թուղթ ու գիրը»:
Խորհրդարանական ընտրությունների շեմին սահմանամերձ մարզի ընտրողների մի զգալի մասը չի հավատում ոչ մի կուսակցության: Եթե գուշակները կուսակցություն կազմեին, բավական ձայներ կհավաքեին, որովհետեւ շատերն են հավատում լավ ապագայի վերաբերյալ նրանց տված խոստումներին
Ոսկան Սարգսյան
Հակոբ Փափազյան Հակոբ. ֆեյսբուք