Հունաստանի խորհրդարան օրինագիծ է ներկայացվել երկրի տարածքային ջրերը 12 մղոնով ընդլայնելու մասին
Հունաստանի խորհրդարան օրինագիծ է ներկայացվել երկրի տարածքային ջրերը ներկայիս 6-ից 12 մղոնով ընդլայնելու մասին:
Արտաքին գործերի եւ պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովն օրինագծի վերաբերյալ քննարկումները կսկսի երեքշաբթի` հունվարի 12-ին: Երկրորդ ընթերցումը տեղի կունենա հունվարի 15-ին, իսկ լիագումար նիստը կքննարկի օրինագիծը հունվարի 19-ին:
Թուրքիան վաղուց էր հայտարարել, որ Հունաստանի տարածքային ջրերի` 12 մղոնով ընդլայնումն Եգեյան ծովում պատերազմի կհանգեցնի, քանի որ անհնար կդարձնի անցումն Էգեյան ծովով` առանց Հունաստանի տարածքը հատելու: