Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի
Հունվարի 9-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղ-տեղ մերկասառույց է։Տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: