Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի մամուլի քարտուղարն ազատվել է պաշտոնից
Սիրանուշ Գյուրջինյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Գյուրջինյանը։
«Այսուհետ դադարում եմ կատարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները. դիմումս ստորագրվել է։ Վերջին տասն ամիսների ընթացքում նախարարության հեղինակության ու իրականացվող ծրագրերի հանրայնացման աշխատանքներն արվել են՝ զուգորդվելով ինստիտուցիոնալ ներքին համակարգի ձեւավորման գործընթացներով։ Արդյունքում մենք ունենք թե՛ տեղեկատվության ձեւավորման, թե՛ տարածման աշխատող աղբյուրներ»- գրել է նա ու շնորհակալություն հայտնել նախարարության ողջ անձնակազմին համատեղ աշխատանքի համար։
Սիրանուշ Գյուրջինյանը հավելել է, որ շարունակելու է խորհրդատվություն տրամադրել եւ ներգրավվել աշխատանքներում, որոնք կնպաստեն երկրի ռազմավարական զարգացմանն ու կայացմանը։
«Շարժվում եմ առաջ՝ այդ թվում իրականացնելու մի շարք նախագծեր, որոնց մասին միշտ մտածել եմ, բայց չեմ հասցրել իրագործել»,- գրել է նա ու հորդորել չքաղաքականացնել իր գրառումը։