Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը COVID-19-ի դեմ առաջին պատվաստումն է ստացել
Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը COVID-19-ի դեմ առաջին պատվաստումն է ստացել: Սինգապուրն առայժմ հաստատել է միայն Pfizer-BioNTech-ի պատվաստանյութը, սակայն հայտարարել է, որ բավարար չափաբաժիններ է ստացել իր 5,7 միլիոն բնակչության համար, այդ թվում՝ պատվաստանյութերի այլ արտադրողներից, ինչպիսիք են Moderna-ն եւ Sinovac-ը, հաղորդում է AP-ը:
«Մենք պատվաստվել ենք՝ սինգապուրցիներին ցույց տալու համար, որ վստահ ենք, որ պատվաստանյութն անվտանգ եւ արդյունավետ է»,- ասել է Լունը՝ հավելելով, որ պատվաստումը ստացել է երկրի առողջապահության բարձրաստիճան պաշտոնյա Քենեթ Մաքի հետ միասին:
Այս շաբաթ կսկսվեն պետական մարմինների բուժաշխատողների, իսկ հաջորդ ամիս՝ տարեցների պատվաստումները: