Կողոպտիչները Բուրգունդիում Relais Château հյուրանոցի մառանից կողոպտել են շուրջ 700 000 դոլար արժողությամբ գինիներ
Կողոպտիչները Ֆրանսիայի Բուրգունդի շրջանում Relais Château հյուրանոցի մառանից կողոպտել են շուրջ 700 000 դոլար արժողությամբ գինիներ: Ընդ որում՝ այդ մառանը կողոպտել են երկու անգամ վերջին օրերին:
Վերջին կողոպուտը կատարվել է ավտոմեքենաների հետապնդմամբ, որի ընթացքում կողոպտիչները սկսել են նետել գողացված գինու շշերն իրենց հետապնդող ոստիկանության ուղղությամբ: Երբ հանցագործների մեքենան բախվել է արգելապատնեշին, կողոպտիչները փախուստի են դիմել: Ոստիկանությունը որոնում է առնվազն երեք կասկածյալի:
Ֆրանսիայում ալկոհոլի կողոպուտը հաճախակի երեույթ է. անցած ամիս Բորդոյի իշխանությունները ձերբակալել են 25 մարդու, որոնք, Wine Spectator-ի պնդմամբ, եղել են թանկարժեք գինիների եւ վիսկիի կողոպուտով ու վաճառքով զբաղվող հանցախմբի անդամներ: Այդ ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է գինու 900 շիշ 6 միլիոն դոլար արժողությամբ: