Ամադ Դիալոն տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»
Իտալական «Ատալանտայի» կիսապաշտպան Ամադ Դիալոն տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
18-ամյա կոտդիվուարցի ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025-ի հունիս և ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:
Ոչ պաշտոնական տվյալներով, Դիալոյի տրանսֆերը կկազմի 30 միլիոն եվրո: Եվս 10 միլիոն իտալական ակումբը կարող է ստանալ բոնուսների տեսքով:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դիալոն մասնակցել է մեկ հանդիպման: Նա 2015 թվականից էր «Ատալանտայի» համակարգում;