Պոչետինո. Այս արդյունքը հիասթափեցնող է, քանի որ մենք ՊՍԺ-ն ենք
ՊՍԺ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է «Սենտ Էթիենի» հետ ոչ ոքին (1:1) Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրի խաղում:
«Այս արդյունքը, իհարկե, մի քիչ հիասթափեցնող է, քանի որ մենք ՊՍԺ-ն ենք և պետք է հաղթենք: Սակայն մենք ընդամենը 3 օր ունեինք նախապատրաստվելու համար: Կան շատ բաներ, որոնց վրա պետք է աշխատենք ու բարելավենք դա: Դա այն արդյունքը չէ, որը մենք ցանկանում էինք, սակայն պարզ է, որ «Սենտ Էթյենն» արժանի էր այս արդյունքին:
Գոհ եմ թիմի գործադրած ջանքերից ու գործի հանդեպ վերաբերմունքից: Պետք է բարելավենք մեր խաղը գնդակով: Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում մեր ելույթը, սակայն աշխատելու տեղ դեռ շատ կա»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Telefoot-ը:
Հիշեցնենք, որ Մաուրիսիո Պոչետինոն օրեր առաջ էր գլխավորել ՊՍժ-ն՝ փոխարինելով պաշտոնանկ արված գերմանացի Թոմաս Տուխելին: 2019թ․ նոյեմբերին Լոնդոնի «Տոտենհեմից» հեռացվելուց հետո Պոչետինոն աշխատանք չուներ։