SARS CoV-2 կորոնավիրուսի նոր շտամը հայտնաբերվել է Եվրոպայի 22 երկրներում
SARS CoV-2 կորոնավիրուսի նոր շտամը հայտնաբերվել է Եվրոպայի 22 երկրներում: Այդ մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Քլյուգեն հայտարարել է Կոպենհագենում ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ինչպես եւ բոլոր վիրուսները, COVID-19-ը ժամանակի ընթացքում փոփոխության է ենթարկվել: Ես հասկանում են մտահոգվածությունը SARS CoV-2 (VOC) տեսակի՝ տագնապ առաջացնող հնարավոր ազդեցության կապակցությամբ: Եվրոպական տարածաշրջանի 22 երկրներում ԱՀԿ-ն հայտնաբերել է այդ նոր տարբերակը»,-նշել է նա:
Այդ շտամը տարածվում է ավելի արագ, պարզաբանել է Քլյուգեն՝ չնայած հիվանդությունը, որն այն առաջացնում է, չի ենթարկվել զգալի փոփոխությունների: SARS CoV-2 (VOC) գրանցվել է բոլոր տարիքային կատեգորիաներում, երեխաները չեն վերաբերում բարձր ռիսկի խմբին: Նոր տարբերակը ժամանակի հետ կարող է փոխարինել մյուսներին, ինչպես դա տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունում եւ էլ ավելի հաճախ է գրանցվում Դանիայում: