Իրավապաշտպան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրավական բաղադրիչը հաշվի չի առնվել
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրավական բաղադրիչը հաշվի չի առնվել եւ որեւէ կերպ արտահայտված չէ: Այս մասին հունվարի 7-ին «Ազգային աղետ եւ վերածնունդ. Իրավական բաղադրիչը» թեմայով համաժողովին ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Ըստ նրա` Հայաստանի իշխանությունները հիմնականում տարբեր քաղաքական որոշումների էին ապավինում, իսկ Ադրբեջանն ամեն կերպ նսեմացնում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւորությունը ղարաբաղյան կարգավորման հարցում: «Որքանո՞վ էր օրինական ուժի գործադրումը Բաքվի կողմից: Այս հարցի պատասխանները դեռ չկան` չնայած դա կարեւոր է նոյեմբերի 9-ի հայտարարության օրինականությունը գնահատելու համար»,- հավելեց Սահակյանը: