ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները սկսել են քննարկել Թրամփին հեռացնելու համար 25-րդ փոփոխությունը կիրառելու հարցը. The Hill
Պաշտոնատար անձինք քննարկել են արտակարգ միջոցը, որը պահանջում է կառավարության անդամների մեծամասնությունը, եւ ըստ որի՝ փոխնախագահ Մայք Փենսը պետք է հայտարարի Կոնգրեսին, որ Թրամփը չի կարող կատարել նախագահի պարտականությունները: Քննարկումները, թվում են, սահմանափակ, եւ պարզ չէ՝ հասե՞լ են արդյոք դրանք կառավարության պաշտոնյաների ինչ-որ մակարդակի:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ փոխնախագահ Փենսին չեն դիմել այդ հարցով, եւ նա չի մասնակցել 25-դ փոփոխության շրջանակում ինչ-որ գործողությունների:
Այդուհանդերձ, փաստը, որ այդ միջոցը քննարկվում է, ցույց է տալիս՝ որքան արագ են Թրամփի դիրքերը վատթարանում այն բանից հետո, երբ նա կոչ է արել իր կողմնակիցներին քայլերթ կազմակերպել դեպի Կապիտոլիում, որի արդյունքում նրանք ներխուժել են շենք:
Սպիտակ տան նախկին պաշտոնյաներից մեկը ընդունել է հավանականությունը, որ ընթանում է 25-րդ փոփոխության քննարկումը, նա ասել է, որ կա զգացողություն, որ ներկայում ինչ-որ լուրջ բանակցություններ են ընթանում:
Թրամփի կողմնակիցներից են նրան հավատարիմ բազմաթիվ պաշտոմյաներ, եւ կասկածելի է թվում, որ մեծամասնությունը կցանկանա նրան հեռացնել:
Մինչդեռ դեմոկրատներն ուժգնացրել են Թրամփի վարչակազմի պաշտոնյաների վրա ճնշումը, որպեսզի նրանք դիմեն այդ արտասովոր քայլին: Չորեքշաբթի երեկոյան Ներկայացուցիչների պալատի փաստաբանական կոմիտեի մի խումբ դեմակրատներ նամակ են ուղարկել Փենսին, որում կոչ արել նրան կիրառել 25-րդ փոփոխությունն ու հեռացնել Թրամփին: Որոշ դեմոկրատներ նաեւ իմփեչմենթի կոչ են արել:
Արտադրողների ազգային ասոցիացիան, առեւտրային խումբը, որն ազդեցություն ունի Թրամփի վարչակազմում, նույնպես հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Փենսը «պետք է լրջորեն մտածի Կառավարության հետ համագործակցության մասին, որպեսզի կիրառի 25-րդ փոփոխությունը դեմոկրատիան պահպանելու համար»:
Հանրապետականները նաեւ հրապարակավ նախատել են Թրամփին բռնության առնչությամբ եւ հայտարարել, որ նա է պատասխանատվություն կրում: