ԶԼՄ. Պենտագոնը հրաժարվել է Ազգային գվարդիա ուղարկել Կապիտոլիում
Պենտագոնը չեղարկել է Կապիտոլիումի շրջանում Ազգային գվարդիայի ուժեր տեղակայելու մասին Վաշինգտոնի իշխանությունների խնդրանքը, հաղորդում է Washington Post-ի թղթակից Ալեքս Հորթոնը՝ հղում անելով աղբյուրներին:
«Աղբյուրն ինձ հայտնել է, որ պաշտպանության նախարարությունը հենց նոր չեղարկել է Կապիտոլիումի շրջանում Ազգային գվարդիայի ուժեր տեղակայելու մասին»,-գրել է նա Twitter-ի իր էջում:
Ավելի վաղ USA Today-ը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին խնդրել է, որպեսզի Ազգային գվարդիան ապահովի Կապիտոլիումի անվտանգությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին;