Հոդված կոչեցյալը լրացուցիչ ապացույցն է նրա, որ Փաշինյանի «գիտելիքները» սկսվում ու ավարտվում են Ալիևից լսածներով, և սարսափելին՝ նրան տված խոստումներով. Կարեն Բեքարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Արցախի երրորդ պատերազմի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հոդվածին: Գրառումը՝ ստորև.
«Փաշինյանն այսօր հոդված է գրել:
Նշված անձի և հոդվածի հետ կապված մի քանի դիտարկում.
եթե հոդված կամ հոդվածներ, ապա՝ միայն քրեական,
եթե վերնագիր, ապա՝ միայն «Դավաճանի և դավաճանության ծագումն ու իրականացումը»,
եթե բովանդակություն, ապա՝ միայն մանրակրկիտ ցուցմունք քրեական գործի (կամ՝գործերի) շրջանակներում,
եթե քննարկում, ապա՝ միայն դատարանի խորհրդակցական սենյակում:
Հ.Գ. Հոդված կոչեցյալը լրացուցիչ ապացույցն է նրա, որ այդ մարդու «գիտելիքները» սկսվում ու ավարտվում են Ալիևից լսածներով, և սարսափելին՝ նրան տված խոստումներով…»: