Բացահայտվել է Արեգակնային համակարգի հանելուկը
Աստղագետները պարզել են, թե ինչու է Սատուրն և Յուպիտեր հսկա մոլորակների վերին մթնոլորտը տաք, չնայած որ դրանք շատ ավելի հեռու են Արեգակից, քան Երկիրը: Ջերմության աղբյուրը Արեգակնային համակարգի հանելուկներից մեկն էր, որը երկար ժամանակ մնում էր չլուծված, հաղորդում է Phys.org կայքը:
NASA Cassini տիեզերանավից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ Սատուրնի մթնոլորտի տաքացումը պայմանավորված է մոլորակի հարավային և հյուսիսային բևեռներում գտնվող հզոր բևեռափայլով:
Արեգակնային քամու և լիցքավորված մասնիկների փոխազդեցության հետևանքով առաջացած էլեկտրական հոսանքներն առաջացնում են ատոմների և մոլեկուլների լիցքավորում գազի հսկայական օդային թաղանթում: Ջերմությունն այնուհետև օդային հոսանքներով բաշխվում է ամբողջ մոլորակի վրա:
Այս մեխանիզմը օգնում է պատասխանել այն հարցին, թե ինչու է մթնոլորտի վերին մասն այդքան տաք, իսկ մնացած օդային կեղևն ավելի սառը, ինչը սպասելի էր Արեգակից Սատուրնի հեռավորության պատճառով: