Հնդկաստանում հուղարկավորության ժամանակ ավելի քան 20 մարդ է մահացել դիակիզարանի տանիքի փլուզման հետեւանքով
Հնդկաստանում հուղարկավորության ժամանակ 22 մարդ է մահացել դիակիզարանի տանիքի փլուզման հետեւանքով, հայտնում է NDTV-ն:
Պատահարը տեղի է ունեցել Ուտար Փրադեշ նահանգի Մուրադնահար քաղաքում:
Հաղորդվում է, որ հաջողվել է փրկել 38 մարդու: Մտավախություն կա, որ փլվածքի տակ դեռ մարդիկ կան, ուստի արդեն մի քանի ժամ է որոնողական աշխատանքները շարունակվում են: Պատահարի վայր են ժամանել տեղական ոստիկանությունը եւ հրշեջ ծառայությունը:
Մեծ թվով տուժածներ հոսպիտալացվել են: