D վիտամինի դեֆիցիտ. Ինչպիսի՞ ախտանիշներով է հնարավոր այն հայտնաբերել
D վիտամինը մեր օրգանիզմում շատ կարեւոր դեր է խաղում, հատկապես հիմա՝ կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակի պայմաններում: Այս վիտամինի դեֆիցիտը, սակայն, անչափ տարածված է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Ավելին՝ մարդկանցից շատերն անգամ չեն կասկածում, որ այդ վիտամինի պակաս ունեն:
Ինչպիսի՞ ախտանիշներով է հնարավոր կասկածել D վիտամինի դեֆիցիտը:
Մասնագետների խոսքով՝ վիտամինի ցածր մակարդակը կարող է դրսեւորվել հետեւյալ խանգարումներով՝
* ոսկորներում եւ թիկունքում ցավ,
* հոգնածություն,
* դեպրեսիվ վիճակներ,
* մազաթափություն,
* ասթմայի սրացում,
* հակվածություն սիրտ-անոթային հիվանդություններին:
Այս բոլոր խնդիրները կարելի է համարել D վիտամինի դեֆիցիտի ախտանշաններ: Իհարկե, կարող են լինել նաեւ այլ պատճառներ: Այդուամենայնիվ, եթե ձեզ անհանգստացնում է թվարկված ախտանիշներից որեւէ մեկը, իմաստ ունի արյան անալիզ հանձնել D վիտամինի մակարդակը ստուգելու համար եւ խորհրդակցել թերապեւտի հետ: