Վրաստանի նախկին վարչապետը բացատրել է Ռուսաստանի հանդեպ իշխանությունների հակակրանքի պատճառը
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն բացատրել է վրացի որոշ քաղաքական գործիչների հակակրանքը Ռուսաստանի նկատմամբ:
«Վրաստանում Ռուսաստանի հանդեպ դժգոհություն կա, չնայած կա նաև սուբյեկտիվ գործոն, երբ քաղաքական գործիչները փորձում են բառացիորեն բոլոր խնդիրները գցել Ռուսաստանի վրա: Զանգվածային գիտակցության մեջ, հատկապես երիտասարդների շրջանում, Ռուսաստանի պատկերը չափազանց բացասական է », – ասել է նա «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում:
Բուրջանաձեն նշել է, որ դրան ժամանակին նպաստել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և դրա հիմնադիր Միխայիլ Սաակաշվիլիի վարած քաղաքականությունը:
Նրա խոսքով, ներկայիս կառավարությունը ձգտում է հավատարիմ մնալ Սաակաշվիլիի թիմի կուրսին, ընդ որում, վերցնում է միայն վատը: Այդ պատճառով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը այդպես էլ չհամարձակվեց երկխոսել Ռուսաստանի հետ:
Նախկին խոսնակը հավելել է նաև, որ «հակառուսական միտման» պատճառով որոշ պետական գործիչներ ընտրողների զգալի քանակ կարող են կորցնել: