Նոր տարվա նախօրեին Ֆրանսիայի արևելքում 60 ավտոմեքենա են այրել
Ֆրանսիական Ստրասբուրգում և Բաս-Ռեյնի դեպարտամենտի այլ քաղաքներում անհայտ անձինք Ամանորի նախօրեին այրել են 60 ավտոմեքենա։ Դա տեղի է ունեցել անկարգությունների ժամանակ:
Ձերբակալվել է մոտ 20 մարդ: Նշվում է, որ հաճախ մարդիկ բերման էին ենթարկվում ոչ թե վանդալիզմի, այլ պարետային ժամերը չպահպանելու և պիրոտեխնիկա օգտագործելու համար:
Բացի այդ, հաղորդվում է Ստրասբուրգի մոտակայքում մի երիտասարդի մահվան մասին, որը մոտեցել է չպայթած ականանետը ստուգելու համար և արդյունքում դարձել է իր իսկ անխոհեմության զոհ: