«Ուզում եմ ոչ թե համացանցում, այլ հենց Յալթայի լողափի ավազին գրել, որ Ղրիմն Ուկրաինա է». Զելենսկին ռուսերենով դիմել է Դոնեցկի և Ղրիմի բնակիչներին
Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելինսկին իր ամանօրյա ուղերձում ռուսերենով դիմել է Դոնբասի և Ղրիմի բնակիչների և հորդորել նրանց Ուկրաինայի հետ լինել, հայտնում է nahnews.org լրատվական կայքը:
Զելենսկին ընդգծել է, որ ցանկանում է, ոչ թե Կիևում իր նստավայրից, այլ հենց Դոնեցկի տարածքից հայտարարել Ուկրաինայում խաղաղության հաստատման մասին: Զելենսկիի խոսքով՝ ինքը ցանկանում է ոչ թե համացանցում, այլ այլ հենց Յալթայի լողափի ավազին գրել, որ Ղրիմն Ուկրաինա է:
Հատկանշական է, որ նախագահը ելույթի մի մասը հնչեցերել է ռուսերեն:
«Գիտեմ, որ Դոնեցկը, Լուգանսկը և Ղրիմը, բառի բոլոր իմաստներով ապրում են այլ ժամանակում: Եվ արդեն մեկ ժամ է, ինչ հեռուստատեսությամբ ձեզ ասել են, որ Նոր տարին եկել է: Բայց ես գիտեմ, որ արդեն մեկ ժամ է, ինչ դուք մեզ էիք սպասում, որպեսզի Նոր տարին միասին դիմավորենք՝ որպես մեկ ընտանիք, որպես մեկ ժողովուրդ, որպես մեկ երկիր: Դոնբաս և Ղրիմ, հետ տվեք ժամերը, մեզ հետ եղեք», - հորդորել է Զելենսկին:
Ինչպես հիշեցնում է լրատվականը, Ղրիմը Ռուսաստանի կազմ է մտել 2014 թվականի մարտին` հանրաքվեից հետո: Ռուսաստանի հետ վերամիավորմանը կողմ են լքվեարկել Ղրիմի Հանրապետության ընտրողների 96,77 տոկոսը և Սևաստոպոլի բնակիչների 95,6 տոկոսը:
Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները որոշում են կայացրել ժողովրդավարական ճանապարհով՝ միջազգային իրավունքներին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ չկան և չեն էլ լինի այնպիսի հանգամանքներ, որոնց դեպքում Ղրիմը կարող է վերադառնալ Ուկրաինայի կազմ:
2014 թվականի ապրիլից Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են իրականացնում իրենց անկախությունը հռչակած Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների դեմ: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն` հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ: