Իտալիայի Օսիո Սոպրա և Սան Պիետրո Վերնոտիկո համայնքները ճանաչել են Արցախի անկախությունը
Իտալիայի Օսիո Սոպրա և Սան Պիետրո Վերնոտիկոյի համայնքները ճանաչել են Արցախի անկախությունը, հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։
«Տարվա վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, Սան Պիետրո Վերնոտիկոյի համայնքային խորհուրդը միաձայն ընդունեց բանաձև՝ ճանաչելով Արցախի անկախությունը և դատապարտելով քաղաքացիական բնակչության հանդեպ գործած պատերազմական հանցագործությունները։ Արցախի անկախությունը ճանաչել է նաև Օսիո Սոպրա համայնքը: Երախտապարտ ենք»,- նշված է ՀՀ դեսպանության հաղորդագրությունում:
Ավելի վաղ Արցախի անկախությունը ճանաչել էին Միլանի քաղաքային խորհուրդը, Պալերմոն, Լովերեն, Լոմբարդիայի վարչական շրջանը, Արիչայի, Բորգոսեսիայի համայնքները: