ԱՄՆ գաղտնի ծառայությունը կփոխի Բայդենի անվտանգության թիմի կազմը. WP
ԱՄՆ գաղտնի ծառայությունը պատրաստվում է առաջիկա շաբաթներին համալրել ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի անվտանգության խումբն իր մի քանի գործակալներով, որոնք աշխատել են Բայդենի հետ, երբ վերջինս փոխնախագահ էր: Դա ենթադրվում է իրականացնել, որովհետեւ կա կասկած, որ մի քանի աշխատակից կարող է համակրել գործող նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է The Washington Post-ը:
Պարբերականը նշում է, որ վերջին ամիսներին Գաղտնի ծառայությունը ստուգվում է այն հաղորդագրությունների առնչությամբ, որ նախագահի անվտանգության աշխատակիցները խորհուրդ են տվել իրենց գործընկերներին պաշտպանիչ դիմակներ կրել Թրամփի ներկայությամբ, որը կորոնավիրուսի դեմ պաշտպանիչ այդ միջոցի կողմնակիցը չէ: Բացի այդ, անցած տարի նախագահի անվտանգության խմբի նախկին ղեկավար Էնթոնի Օրնաթոն դարձել էր Սպիտակ տան քաղաքական խորհրդականը: Այդպիսի գործողությունները ստվերել են Գաղտնի ծառայության ապաքաղաքական կարգավիճակը, գրում է թերթը՝ չնայած գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Քեթրին Միլոենը հավաստիացրել է թերթին, որ Գաղտնի ծառայության նշված կարգավիճակն անփոփոխ է մնում:
Գաղտնի ծառայության նախկին աշխատակիցը The Washington Post-ի թղթակցի հետ զրույցում անվանել է խելամիտ ընտրված նախագահի անվտանգության խմբում նրան ծանոթ մարդկանց ներդնելու գաղափարը: «Լավ կլինի, եթե նա գտնվի մարդկանց հետ, ում ճանաչում է եւ վստահում, եւ որոնք տեղյակ են նախագահի գործողություններին»,-պարզաբանել է պարբերականի զրուցակիցը, որի անունը չի հրապարակվում: