Շատ օգտակար համարվող որոշ մթերքներ իրականում այդպիսին չեն. առանձին մթերքների օգուտի մասին տարածված առասպելները
Շատ օգտակար համարվող որոշ մթերքներ իրականում այդպիսին չեն, պնդում են դիետոլոգներ Վանեսա Ռիսետոն եւ Թամար Սեմուելսը (ԱՄՆ):
Մեղրը կամ ագավայի օշարակը, օրինակ, ամենեւին օգտակար չեն սովորական շաքարից, հայտնում է «Новости Mail.RU»-ն: Այս մթերքներում նույնպես շաքար կա, եւ այդ շաքարը ոչ մի բանով սովորականից լավը չէ:
«Շաքարը մնում է շաքար: Վերջին հաշվով, մեթոդը, որով օրգանիզմը յուրացնում է շաքարի պարզ ձեւերը, նույնն է»,- ասում են մասնագետները:
Նրանց խոսքով՝ յուղազերծ մթերքները նույնպես չի կարելի օգտակար համարել: Այդպիսի մթերքները հաճախ չեն տալիս հագենալու զգացողություն, նաեւ մեծ թվով հետազոտություններ ցույց են տվել, որ դրանց գործածումն ամենեւին օգտակար չէ առողջության համար:
Մասնագետների խոսքով՝ որպես ամենօրյա նորմա 8 բաժակ ջուրը նույնպես առասպել է: Ջրի պահանջվող քանակը կախված է մարդու քաշից: Այսպես՝ մեծահասակ մարդկանց մեծամասնությունը պետք է խմի օրական շուրջ 2 լիտր ջուր: Սակայն արժե հիշել, որ այդ ծավալի զգալի մասը օրգանիզմում է հայտնվում սնունդով եւ տարբեր ըմպելիքներով (թեյ, սուրճ, ապուր, մրգեր, բանջարեղեն):
Դիետոլոգները նաեւ կասկածում են սրտի համար կարմիր գինու բացառիկ օգուտին: