Մենք բացում ենք Մեծ Բրիտանիայի պատմության նոր էջը՝ առևտրային գործարքներ կնքելով աշխարհի տարբեր երկրների հետ. Ջոնսոն
Մեծ Բրիտանիան բացում է իր պատմության նոր էջը՝ ԵՄ-ի հետ ազատ առևտրի և հետագա հարաբերությունների ձևաչափի մասին համաձայնություն կայացնելով և տարածաշրջանում ամուր կապերը պահպանելով: Այս մասին, ինչպես երեքշաբթի երեկոյան հայտնել են երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակից, վերջինս մտադիր է չորեքշաբթի հայտնել բրիտանական խորհրդարանի պատգամավորներին ուղղված իր ուղերձում:
ТАСС-ի հաղորդմամբ՝ նախատեսվում է, որ Ջոնսոնն ուղերձով հանդես կգա պատգամավորների կողմից այդ համաձայնության տեքստը հաստատելուց առաջ:
«Մենք այժմ մեր ժողովրդի պատմության նոր էջն ենք բացում՝ առևտրային գործարքներ կնքելով աշխարհի տարբեր երկրների հետ՝ ի հավելումն արդեն իսկ 63 պետությունների հետ կնքած համաձայնությունների և հաստատելով Բրիտանիայի համաշխարհային դերը ինչպես լիբերալ, աշխարհի համար բաց և բարություն բերող ուժ»,- նշվում է Ջոնսոնի ելույթի տեքստում:
Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը նկատում է, որ Brexit-ը չդարձավ ԵՄ-ից բաժանում, այլ ընդամենը լուծեց հարցեր, որոնք տարիներ շարունակ բարդացրել են Միացյալ Թագավորության և Եվրոպայի այլ երկրների հարաբերությունները: Ջոնսոնի խոսքով՝ Մեծ Բրիտանիան այժմ Եվրամիության համար կլինի «ըներասեր հարևան», որը միշտ պատրաստ է Բրյուսելի հետ ձեռք ձեռքի տված աշխատել, եթե համընկնում են իրենց շահերը: