Ինդիանայի դատարանը տղամարդուն 115 տարվա ազատազրկման է դատապարտել պրոֆեսորի սպանության համար
Ինդիանայում դատարանը տղամարդուն 115 տարվա ազատազրկման է դատապարտել՝ քոլեջի պրոֆեսորի սպանության եւ նրա կնոջ մահափորձի համար, որին նա դանակի ավելի քան 20 հարված էր հասցրել` 2011 թվականին նրանց տուն ներխուժման ժամանակ:
Էլկխարթի շրջանային դատարանի դատավորը 25-ամյա Ուինսթոն Քորբեթին սպանության համար դատապարտել է 65 տարվա ազատազրկման, իսկ մահափորձի համար՝ 50 տարվա ազատազրկման:
2011-ի հոկտեմբերին Քորբեթը 16 տարեկան է եղել, երբ մահացու վիրավորել է Ջեյմս Միլլերին: Կենսաբանության 58-ամյա պրոֆեսորը օգնության է եկել իր կնոջը՝ Լինդային, որը դանակի 23 հարված էր ստացել, սակայն ողջ էր մնացել Հնդկաստանի Ինդիանա նահանգում իրենց տան վրա գիշերային հարձակումից հետո, գրում է The Elkhart Truth-ը:
Հարձակումից հետո երկար տարիներ քննիչները չեն կարողացել բացահայտել հանցագործին: Բայց 2018-ի նոյեմբերին Քորբեթին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել՝ դեպքի վայրում հայտնաբերված ԴՆԹ թեստերի հիման վրա: