ԵՄ-ն հաստատել է Brexit-ի հարցով համաձայնագիրն ու դրա ժամանակավոր գործարկումը հունվարի 1-ից
ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը երկուշաբթի հաստատել է ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առեւտրի եւ Brexit-ից հետո համագործակցության մասին համաձայնագրի գործարկումը 2021 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը: Այդ մասին թվիթերյան գրառում է կատարել հանձնաժողովի մամուլի քարտուղար Սեբաստիան Ֆիշերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Brexit-ի հարցով գործարքը կանաչ լույս է ստացել.դԴեսպանները միաձայն հաստատել են ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առեւտրի եւ համագործակցության մասին համաձայնագրի գործարկումը 2021 թվականի հունվարի 1-ից,-գրել է նա:-Հաջորդ փուլը ԵՄ խորհրդի հաստատումն է, որը կավարտվի վաղը, ժամը՝ 15:00-ից»:
Դեկտեմբերի 24-ին Բրյուսելն ու Լոնդոնը համաձայնեցրել են Brexit-ից հետո գործընկերության մասին համաձայնագրի տեքստը: Համաձայնագիրը ենթադրում է ազատ առեւտուր առանց քվոտաների եւ սակագների, միմյանց տարածքի, ծովային եւ օդային տարածության մեջ անսահմանափակ մուտքի հասանելիություն եւ բալանսավորված մուտք դեպի ծովային ռեսուրսները: Կողմերը մտադիր են ապահովել իրենց քաղաքացիների համար հավասար հասանելիություն մեկը մյուսի սոցիալական համակարգերի հարցում: Բրյուսելն ու Լոնդոնը հրաժարվել են արտաքին քաղաքականության, պատժամիջոցների ռեժիմի եւ պաշտպանության ոլորտներում գործողությունների համակարգումից:
ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան չեն հասցնում վավերացնել 1 246-էջանոց այդ փաստաթուղթը մինչեւ դեկտեմբերի 31-ը, երբ սպառվում է Brexit-ի անցումային փուլը, ուստի այն դեռեւս կկիրառվի ժամանակավոր ռեժիմում:
Բրիտանացիները քվեարկել են ԵՄ կազմից դուրս գալու համար 2016 թվականի հունիսի 23-ին: Մեծ Բրիտանիան հեռացել էր ԵՄ-ից 2020 թվականի փետրվարի 1-ին՝ պայմանավորվելով 11-ամյսա անցումային փուլի մասին, որի ընթացքում Միացյալ Թագավորությունում տարածվում են բոլոր եվրոպական նորմերը, այդ թվում՝ միասնական շուկայի կանոններով առեւտրի նորմերը: