Սիսակ Գաբրիելյանի եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրգործ՝ խուլիգանության հոդվածով
ՀՀ ազգային ժողովի դիմաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած այսօրվա միջադեպի առնչությամբ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի հատկանիշներով (խուլիգանություն)։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ոստիկանության լրատվության ծառայությունից։
Ոստիկանությունից հայտնեցին, որ կատարվում է քննություն, կան բերման ենթարկվածներ։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ցուցարարների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Վերջինս բռունցքներով հարվածներ է հասցրել ցուցարարներից մեկին, հնչել են երկուստեղ հայհոյանքներ: