ԱԺ-ի մոտից բերման են ենթարկվել ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, Սիմոն Սիմոնյանը եւ Աշոտ Սիմոնյանը
Քիչ առաջ Ազգային ժողովի շենքի մոտից բերման են ենթարկվել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանն ու ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը:, հաղորդում է Yerkir.am-ը:
Հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածների թվում է նաեւ ParaTV-ի օպերատորը:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 28-ի առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև, կազմել «ամոթի պատ» և շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում:
Ակցիայի ժամանակ ծեծկռոտւք տեղի ունեցավ ցուցարարների եւ ԱԺ «Իմ քահյլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Վերջինս սկսեց բռունցքներովհարվածել ցուցարարներից մեկին: