Վրաստանում անցած մեկ օրվա ընթացքում 25 մարդ մահացել է կորոնավիրուսից, 3 208 հիվանդ ապաքինվել է
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն աճել է 1097-ով, 25 հիվանդ մահացել է:
Երկրում համավարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է 221605 դեպք՝ ասվում է պաշտոնական StopCov կայքում:
Միևնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում կլինիկաներից դուրս է գրվել 3 208 մարդ, համավարակի սկզբից մինչ այժմ բուժվել է 203 547 հիվանդ: Գրանցվել է 2377 մահ: