Մոնտե Կառլոյի ռալլի մրցաշարը կրճատվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով
Ռալլիի աշխարհի առաջնության նոր սեզոնը մեկնարկում է հունվարի 21-ին Մոնտե Կառլոյի արվարձանում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով դրանում էական փոփոխություններ են կատարվել, գրում է Մոտոր-ը:
Հանրահայտ ռալլին, որը կանցկացվի արդեն 89-րդ անգամ, կկայանա 2021 թվականի հունվարի 21-24-ը: Կազմակերպիչները հրապարակել են երթուղին եւ ժամանակացույցը, սակայն կորոնավիրուսի համավարակն ազդել է մրցավազքի վրա: Գիշերային հատուկ փուլեր առհասարակ չեն լինի, իսկ մայրուղին 85 տոկոսով կտարբերվի անցած տարվա մայրուղուց: Մասնակիցները պետք է հաղթահարեն ընդամենը 15 հատուկ փուլ եւ 280 մրցավազքային կիլոմետր, ինչը ռալլիի պատմության ընթացքում ամենակարճ հեռավորություններից մեկն է:
Արագընթաց հատվածները պետք է լինեն 16-ը, սակայն COVID-19-ի արգելքների պատճառով ծրագիրի գիշերային միջոցառումները կրճատվել են: Ռալլիի հանդիսավոր բացումից, որն անցկացվում է Կազինոյի հրապարակում, որոշում է կայացվել առհասարակ հրաժարվել: Ի լրումն՝ փոթորիկը, որը տեղի է ունեցել ծովափին, վնասել է մի քանի կամուրջ, ինչի հետեւանքով փոփոխության է ենթարկվել երթուղին: