Սիրիայի կառավարական բանակը վերակազմակերպել է իր ուժերը Իդլիբում՝ պատրաստվելով ջիհադիստների հավանական հարձակմանը
Այս շաբաթ ջիհադիստների կողմից՝ ռազմական դիրքերի վրա կատարված ծանր հարձակումներից հետո՝ Սիրիայի արաբական բանակը պատրաստվում է Իդլիբ նահանգում հնարավոր բոլոր իրադարձություններին, հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:
Հաղորդագրությունների համաձայն, այս շաբաթ Սիրիայի արաբական բանակը բախվել է մի շարք ծանր հարձակումների, որոնք սկսվել էին «Հայաթ Թահիր աշ-Շամ» և «Հուռռաս ադ-Դին» զինյալ խմբավորումների կողմից:
Ի պատասխան հրադադարի ռեժիմի այս կրկնվող խախտումների՝ Սիրիայի արաբական բանակը ստանձնել է իր ուժերի ամրապնդումը և շարժվել դեպի հարավային Իդլիբ, որտեղ նրանք պատրաստվում են ջիհադիստների հավանական հարձակմանը:
Բարձրաստիճան աղբյուրը Sputnik գործակալության արաբական ծառայության հետ զրույցում հաստատել է, որ Սիրիայի արաբական բանակը վերջին երկու օրվա ընթացքում բախվել է թշնամական ընդհարումների Իդլիբի հարավում գտնվող Բենինի և Քաֆր Բաթեխի շրջանների մերձակայքում։
Լրատվականը տեղեկացնում է, որ զինված խմբերը ներթափանցման փորձ են ձեռնարկել, սակայն բանակի դիտորդական և հետախուզական ստորաբաժանումները, կանխարգելիչ հարվածների միջոցով, կանխել են այդ փորձերը, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի զինյալներ:
Աղբյուրը տեղեկացրել է, որ Սիրիայի արաբական բանակը պատրաստ է ցանկացած հանդիպման ջիհադիստների և Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբների հետ՝ Լաթաքիայի, Իդլիբի և Համայի շրջաններում:
«Սիրիական բանակը պատրաստ է բոլոր հնարավոր զարգացումներին, որոնք կարող են պարտադրվել ցանկացած պահի ցամաքում», - տեղեկացրել է վերոնշյալ աղբյուրը: