«Ոստիկաններն էլ հայ տղամարդիկ են, որոնց թուրք ասել չի կարելի». ոստիկանության գնդապետ. Ամոթի վանկարկումներ կառավարության շենքի մոտ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող քաղաքացիները պահանջում են ոստիկանական ուժերին՝ բացել Կառավարության մուտքը, սակայն ոստիկանության գնդապետն ասաց, որ իրենք իրենց ծառայությունն են իրականացնում։
«Ոստիկանների մեջ կան մարդիկ, որոնք ընդգծված ագրեսիվ վերաբերմունք ունեն։ Լավ կլինի, որ դուք՝ որպես գնդապետ իրենց հորդորեք, որ իրենք ծառայում են հայ ազգին, ոչ թե Ադրբեջանի շահերին»,- ասաց ակցիա իրականացնող քաղաքացին։
Ոստիկանության գնդապետն էլ արձագանքեց նրան. «Ոստիկաններն էլ հայ տղամարդիկ են, որոնց թուրք ասել չի կարելի»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության բոլոր մուտքեր արգելափակած քաղաքացիները վանկարում էին՝ «ամոթ»։
Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «դավաճան հեռացիր»։
Հիշեցնենք, Ոստիկանական խիտ պատնեշից այն կողմ Փաշինյանն անվրդով կառավարության նիստ էր անցկացնում: