Երևանում երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16։40-ի սահմաններում 20-ամյա աղջիկ է ցած նետվել Կիևյան կամրջից
Երևանում երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16։40-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից երիտասարդ աղջիկ է ցած նետվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Սեդա Զ.-ն էր:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։