Լոռու մարզում տղան տանը լսել է կրակոցի ձայն, հայտնաբերել մահացած հորը, երկտող եւ ինքնաշեն ատրճանակ
Լոռու մարզում դեկտեմբերի 17-ին, ժամը 06:30-ի սահմաններում մարզի գյուղերից մեկում բնակիչ Ա. Շ.-ն տանը կրակոցի ձայն է լսել եւ մոտենալով կրակոցի ձայնի ուղղությամբ, այնտեղ հայտնաբերել է հոր՝ Մ. Շ.-ի դին:
Shamshyan.com-ի հարղորդմամբ, ահազանգով նշված վայր են ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբն ու քննչական բաժնի քննիչը: Ժամանել է նաեւ դատաբժիշկը, ով հայտնել է որ Մ. Շ.-ն մահացել է աջ ականջի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ, իսկ նախասրահում գտնվող վառարանի վրա հայտնաբերվել է երկտող, որում եղել է՝ «Ինձ կներեք» գրառումը:
Քննիչի կողմից երկտողը, ինքնաշեն ատրճանակն ու մահացածի տղայի կողմից ոստիկաններին ներկայացրած 9 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտները առգրավվել է: Նշանակվել են դատաձգաբանական, դատահետքաբանական, ձեռագրաբանական եւ դիակի դատաբժշկական փորձաքննություններ: