Կորոնավիրուսով վարակված Մակրոնի մոտ նկատվել է ջերմություն, հազ եւ տենդ
Կորոնավիրուսով վարակված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մոտ նկատվել է ջերմություն, հազ եւ տենդ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:
Մակրոնի գրասենյակում նրա բուժման մասին մանրամասներ չեն հայտնում:
Հայտնի է միայն, որ պետության ղեկավարը գտնվում է Վերսալում իր նստավայրում:
Գործակալությունը նշում է, որ Մակրոնը դիմակ է կրել եւ կոչ արել պահպանել սոցիալական հեռավորություն, սակայն մասնակցել է մի շարք բազմամարդ միջոցառումների:
Նախագահի քննադատները դա վատ օրինակ են համարում համաքաղաքացիների համար, ովքեր իշխանություններին խորհուրդ են տալիս սահմանափակել իրենց շփման շրջանակը մինչեւ 6 մարդ:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել Էմանուել Մակրոնի վարակման մասին: Դրանից հետո ինքնամեկուսացել են Իսպանիայի եւ Պորտուգալիայի վարչապետները, որոնք շփվել են Մակրոնի հետ: