Մահացել է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից հայտնի Ջերեմի Բուլլոքը
«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից հայտնի անգլիացի դերասան Ջերեմի Բուլլոքը մահացել է: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով The Guardian-ին:
Նշվում է, որ դերասանը 76 տարեկան էր: Նա մահացել է հիվանդանոցում «Պարկինսոնի հիվանդությամբ պայմանավորված տարիներ շարոնակ ունեցած առողջական խնդիրների պատճառով»:
Ջերեմի Բուլլոքը մեծ հայտնիություն է ձեռք բերել «Աստղային պատերազմներ» եռապատման մեջ իր մարմնավորած կերպարով՝ Բոբ Ֆեթի դերով: