Ռուսական Մի-35 ու ամերիկյան «Ապաչի» ուղղաթիռները «հանդիպել են» Սիրիայի երկնքում
Այս շաբաթ սոցիալական ցանցերում տարածված լուսանկարը ցույց է տալիս, որ Սիրիայի երկնքում «հանդիպել են» Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմական ուղղաթիռները, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը:
Սոցցանցերում տարածված լուսանկարում Սիրիայի հյուսիսային շրջանում, որտեղ ներկայումս գործում են երկու ուժերն էլ, երևում է ռուսական Մի-35 ուղղաթիռը՝ ԱՄՆ-ի ԱՀ-46 «Ապաչի» ուղղաթիռի շրջակայքում:
Նկարից հայտնի չէ, թե դա երբ է արվել: Նշվում է, որ երկու երկրների ռազմական ուղղաթիռներն էլ պարեկություն են իրականացնում Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում: