Երևան, 23.Ապրիլ.2024, 00:00 |
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ... ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյ... Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադր... 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճ... Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը... Խստորեն դատապարտում ենք Կառավարության հակաժող... Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական... Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պ... Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակ... Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաս... Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի... Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա... Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտ... Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի... Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրո... Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեց... Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժ... Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը,... Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկ... Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի.... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ հա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց... Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ... Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը ... Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դու... Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ... Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հե... Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչն... Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյ... Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գ... Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկ... «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահ... Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «... Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակի... Աստղագուշակ` ապրիլի 23-ի համար Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիատ... Տեսահոլովակի պրեմիերա. Թեյլոր Սվիֆթ, Post Mal... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա ... ՃՏՊ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը... Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքո... Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակ... Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ուն... Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարա... Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլ... Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի... Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մա... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման ... Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յո... Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրա... Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբ... Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վ... Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. ... Շերը Ռոք-ն-ռոլի փառքի սրահի 2024 թվականի թեկն... Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կա... Հրդեհ՝ Նուբարաշենի փողոցում Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից 35 հրթիռի... 35-ամյա կապանցին սպանել էր 63-ամյա տղամարդուն... Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց... Անհրաժեշտ են գործուն քայլեր անձնական տվյալներ... Վարորդները այլևս առձեռն գումար չեն վերցնի և մ... Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի կիսաեզրափակ... Ռուսաստանում երեք շրջանի ղեկավարները կարող են... Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպ... Ջուր չի լինելու «Ինտեր»-ը Իտալիայի չեմպիոնն է. Մխիթարյանի պատ... Պապոյանն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են ... Սահմանազատման հարցերով հանձնաժողովների համանա... Շվեդիան չի բացառել Ուկրաինային Patriot համակա... Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահման... ՀԱՊԿ-ը Հայաստան-Ադրբեջան սահման պիտի գար որպե... Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք ... Շրջակա միջավայրի նախարարը բարձր է գնահատել ՅՈ... Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպ...

Հայաստանն ու Արցախը ձեր քաշով չէին, դուք Արցախը երբե՛ք չեք զգացել, մեր բոլոր դաշնակիցներին վանեցի՛ք մեզնից, քարոզելով միայն դատարկ հպարտություն․ Աբրահամ Գասպարյանը՝ իշխանություններին

Ղեկավարը կամ էլիտան հասարակությա՛ն ծնունդն է, այնպես ինչպես բանակը, քաղաքական կամ հասարակական մնացած բոլոր ինստիտուտները: Այսինքն՝ վատի ու լավի առկայությունը պայմանավորված է մեզնով: Որքան կիրթ ու ռացիոնալ լինի հասարակությունը, այդպիսի ղեկավարություն էլ կունենա, «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հեղինակը՝ Աբրահամ Գասպարյանը։

«Ճիշտ է՝ միշտ չէ, որ այդ բանաձևը գործում է, միշտ չէ որ մեր դեպքում երկրի ղեկավարի պաշտոնում տեսել ենք մեր ցանկալի թեկնածուին, քանի որ ընտրական ինստիտուտը մշտապես կեղծվել է, կոռումպացված եղել, այդուհանդերձ՝ այդ հարցում հասարակությունն է՛լ է մեղավոր: Եթե պիտի լուծում գտնենք, պիտի շիտակ խոսենք, ինքներս մեզ հետ անկեղծ լինենք: Հենց փորձեցինք մեր խնդիրների պատճառները փնտրել մեզնից դուրս, ստացվելու է՝ դարձ ի շրջանս յուր…ոչ մի բան էլ չի փոխվելու: Հիմա 30 տարի նույն տեղում դոփում ենք և պետք է ի վերջո ընդունենք, որ մենք չենք կարողանում ձևակերպել խնդիր կամ հարցադրում՝ ի՞նչ որակներ պիտի ունենա պետության ղեկավարը»,– ասել է նա:

Հեղինակը նշել է, որ այսքան ժամանակ մտածել ենք, որ կգա կամ կընտրենք մի ղեկավարի, որը միանգամից կլուծի բոլորիս խնդիրները, իսկ եթե չարեց՝ ուրեմն վատն է: «Խաղադրույքը, կարծում եմ, սխա՛լ ենք դնում: Գուցե փոխե՞նք այս մտածողությունը, գուցե դնենք առաջնահերթություններ, ամրագրենք դրանց օրենքներով և խնդիր լուծենք: Հասկանում եմ, որ խնդիր դնողը կուսակցություններն են կամ քաղհասարակությունը…գուցե նրանց խաղի կանոննե՞րը փոխենք…սրանք հարցադրումներ են, որոնք պատրաստի լուծումներ չեն, պիտի փորձաքննություն անցնեն: Բայց ինչ էլ լինի արդյունքը՝ մեկ բան է պետք ֆիքսել՝ լիդերը, որպես այդպիսին, ընդունելի կերպար չդարձա՛վ մեր հասարակությունում, քանի որ՝ չարդարացրեց ակնկալիքները: Այստեղից հետևություն՝ պետք է աշխատել ծրագրերի՛ վրա, երկիրը ոտքի կանգնեցնող պրոյեկտների կամ ռազմավարությա՛ն վրա, այն ընդունել ի գիտություն և պետության ղեկավարին, պայմանականորեն ասեմ՝ նշանակել այդ ծրագրի պահակ կամ գործիք…եթե չարդարացրեց իրեն, կհեռանա կամ կհեռացվի»,– ասել է նա:

Ըստ հեղինակի՝ առաջին հայացքից դժվար իրագործելի է թվում, բայց բոլոր նպատակները՝ դժվարությա՛մբ են իրականացվում: Նրա խոսքով՝ հիմա մեր հասարակությունը հերթական պառակտման շրջափուլում է: «Քաղաքացի Նիկոլ Փաշինյանն արդեն կորցրել է հանրային վստահության երբեմնի պաշարը՝ հիմնականում հողատուի խարանը կամավոր վերցնելու համար: Ասում եմ կամավոր, որովհետև եթե որևէ ուժ այս աշխարհում նրան ճնշեր ու պարտադրեր Արցախի հանձնումը, նա կես ակնարկով կխոսեր հանրության հետ և ամենաթունդ ընդդիմադիրը կկանգներ վարչապետի կողքին, որովհետև խնդիրն առնչվում է հայրենի հողին: Չարեց, ուրեմն՝ չեն ճնշել: Հակառակը՝ բոլոր չափումներով հանգում ենք եզրակացության, որ նա ծրագրվա՛ծ է աշխատել այդ պարտականությունը կատարելու համար: Դե եթե, ինչպես իշխանության ագիտպրոպն է տարածում, եթե Արցախի հանձնումը մեր պետության երեք նախկին նախագահներն են կազմակերպել ու գցել Փաշինյանի գրպանը…այստեղ են ասել՝ թող չվերցներ…ո՞վ էր խանգարում, կամ ո՞վ կուզեր դավաճանի պիտակը կամավոր կրել»,– ասել է նա:

Ըստ նրա՝ իշխանությունն ինքն իրե՛ն է խայտառակում՝ ասելով, որ նախկիննե՛րն են ծախել։ «Է ծախել են, մերժեիք…հա՝ մենակ չասեք՝ դրա համա՛ր էր, որ վարչապետն ասաց՝ ես սկսում եմ իմ կետից, հետո տեսավ, որ չի ստացվում, ստիպված գնաց հանձնելու քայլին: Այս թեզն, ի դեպ, ավելի՛ խայտառակ է անում իշխանությանը, քանի որ հերթական ապացույցն է, որ իշխող քաղաքական թիմը չգիտե ինչ բան է պետությունն ու գլուխ չի հանում ո՛չ քաղաքականությունից, ո՛չ դիվանագիտությունից, ո՛չ էլ սովորել է մեր պատմության սխալներից: Իսկ գիտե՞ք ինչու իշխանությունը չի ուզում սովորել պատմությունից և միայն կոկորդ ճղելով է զբաղված…քանի որ իշխանությունը պատմություն չգիտե՛, քանի որ նրա համար Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությունն սկսվում ու ավարտվում է Քաղաքացու օր կոչվող թյուրիմացությամբ, քանի որ կարդալ չի՛ սիրում և ուզում էր երկիր ղեկավարել ՖԲ-ի լայվերով: Հայրենիքի նկատմամբ ձեր սերը, հարգելի իշխանություն, շատ պլատոնական է, մակերեսային ու կենացային: Քանի որ հայրենասերն առաջին հերթին իր հայրենիքը ճանաչողն է, իր քար ու քռայի համար ցավ զգացողը, վիզ դնողը, եռագույն դրոշը տեսնելիս՝ բջիջներով փշաքաղվողը, ոչ թե ազգի ինքնասիրության ու արժանապատվության վրա ոտքերը սրբողը, իր տարածքը թշնամուն զիջողը, դրա համար արդարացում ու պատրվակ փնտրողը…դուք հայրենասեր չեք, որովհետև այսքանից հետո է՛լ սեռահասունության շեմը նոր հատած պատանու համառությամբ՝ կառչած եք ձեր աթոռին, ավելին՝ ուզում եք մեզ դնել անմեղսունակի տեղ ու համոզել, որ դուք ճիշտ եք, ժողովուրդն էլ սխալ: Հայաստանը ձեր քաշով չէր, Արցախը ձեր քաշով չէր: Դուք Արցախը երբե՛ք չեք զգացել, դուք չգիտե՛ք ինչ է նշանակում Շուշի, չգիտե՛ք ի՞նչ է նշանակում Հադրութը հայ ժողովրդի համար …արցախահայության մտավորականության կենտրո՛նն է Հադրութը, որը տալով թուրքին, ուզեցիք մեզ հասկացնել, որ մեր ազգին կիրթ ու մտավոր ներուժ պետք չէ, մեր պետության էլիտան պիտի լինի հայհոյող, դատարկ խոսքեր շռայլող, ճղճղան ու թույլիկ»,– ասել է նա։

Դիմելով իշխանություններին՝ Աբրահամ Գասպարյանը նշել է, որ նրանց գնալուց հետո պետական ինստիտուտները զրոյից պիտի հավաքվեն, տնտեսություն պիտի զարգանա, պաշտպանական համակարգ, իրավունք, էներգետիկա։ «Այս ամենը մի կողմ…կգան ուժեղ մենեջերներ ու կուղղեն…բայց ամենավտանգավորը հոգու սո՛վն է, որ թողեցիք, պարապ ոգին, ժողովրդի հավաքական կամքը, որ կարող էիք ուղղորդել դեպի ազգայի՛նը, համամարդկայի՛նը, պետակա՛նը, կարող էիք գավառական հայրենասիրությունը դարձնել ժամանակակից ազգասիրություն ու պետականասիրություն…բայց դուք նախընտրեցիք ամենավատը, դուք Արևմուտքից բերեցիք ամենախեղվածը, մերժվածը և դա մատուցեցիք իբր ժամանակակից ու արժեքավոր, այնինչ՝ ընդամենը մոդայի հետևի՛ց էիք ընկել…Սասունցի Դավիթ էպոսի ֆինանսավորման համար մեր պետությունը 5 տարի մշակույթի վարպետներին պահում էր իր դռների առաջ՝ ներողություն արտահայտությանս համար՝ շան տեղ չդնելով, մի կոպեկ փող չտալով, սա ասում եմ, որպեսզի նաև նախկին իշխանություննե՛րն էլ հիշեն իրենց ավերածության մասնաբաժինը, նրանց անտարբերությունը, իշխանությունից արբենալու երազախաբությունը…իսկ դուք՝ էլի՛ ասացիք, որ փող չունենք, բայց 20 մլն դրամ հատկացրիք՝ ում մասին ֆիլմ նկարելու կամ ինչ թեմայով ներկայացում բեմադրելու համար»,– ասել է նա:

Աբրահամ Գասպարյանը նշել է, որ իշխանությունները ՏՏ ոլորտն օգտագործեցին իրենց իմիջը բարելավելու, «ֆեյքերի» աշխարհում թագավորելու, ոչ թե, օրինակ, տիեզերքում արբանյակ ունենալու և թշնամու շարժին հետևելու համար: «Այստեղ հավասարապես մեղավոր ենք բոլորս: Եկեղեցին էլ: Այո: Որովհետև իր լռությամբ ու պասիվությամբ՝ վանեց հոտին իրենից՝ ակամայից դուռը բացելով հոգեորսության գայլերի համար: Իսկ հիմա՝ չի կարողանում դրանց դեմն առնել, քանի որ նրանք ֆինանսավորվում են դրսից և պարզունակ ժողովրդին յեղ ու բրինձ տալով՝ հոգի՛ն է գերի վերցնում: Հարյուրավոր օրինակներ կարող եմ թվել, որ դուք՝ այսօրվա իշխանությունն ու ձեր նախկինները պիտի ու կարո՛ղ էիք անել ու չարեցիք, բայց հիմա դրա ժամանակը չէ: Ինձ մի՛ բան է հուզում…ինչպե՞ս ենք մեր ժողովրդի զավակներին հուսահատության ճիրաններից դուրս բերելու, ինչպե՞ս ենք համոզելու, որ հավատա՛ն մեր վաղվա օրվան, չարտագաղթե՛ն, որ չսակրալիզացնեն մարդկանց, փրկիչ չփնտրե՛ն…դուք նպաստեցիք, որպեսզի մարդիկ ձեզնից կուռք սարքեն, պաշտեն նրան՝ առանց հասկանալու, որ այդ կուռքը կարող է խաբել իրենց, կարող է ջարդվել և մարդկանց հոգում սով առաջանա:

Հասկանում ե՞ք ինչ մեծ վնաս հասցրիք, գիտակցում ե՞ք, որ դուք ծաղրեցիք ժողովրդին, օտար գործակալների միջոցով ապազգային ծրագրերը մտցրիք պետական համակարգ և «դեմոկրատիա» գոռացող խեղկատակների՛ն վստահեցիք բարեփոխումներ իրականացնելու կարևոր պարտականությունը: Եվ այդ խամաճիկները ձեր ստվերի տակ արեցին ամենավատը՝ մեր ժողովրդին թմրեցրին, թուքումուր ուտելով արեցին իրենց սև գործը, ձեր սեղանին դրեցին հարյուրավոր սպաների ցուցակներ, որպեսզի կոռուպցիայի անվան տակ՝ հեռացնե՛ք նրանց պաշտոններից: Հետո էլ որ պատերազմն սկսվեց կամ ձեր այդ խեղկատակները հրահրեցին՝ մենք մնացինք առանց սպայակազմի: Ու չասեք՝ ես մեղավոր չեմ, պրն Փաշինյան…դու՛ք բերեցիք այդ ապազգային թերմացքին, դո՛ւք հովանավորեցիք նրանց, տեղավորեցիք փափուկ աթոռների վրա և մի ամբողջ ֆեյքային ինդուստրիա դրեցիք նրանց տրամադրության տակ, որպեսզի ծաղրեն ազգայինի մասին խոսողին: Դուք գիտե՞ք ինչ արեցիք…ժողովրդի զգացմունքների վրա խաղալով՝ նրան դարձրիք խոսքի գերի, այդ նախկին-ներկա դիսկուրսով ձևավորեցիք քաղաքական աղանդ, որը չի՛ մտածում, միայն հայհոյում է, չի՛ աշխատում, միայն պահանջում է…դուք ստեղծեցիք քաղաքական ինկվիզիցիայի համար տրիբունալ, որի հետևանքները մե՛նք ենք քաշելու: Դուք մեր պետության բոլոր դաշնակիցներին վանեցի՛ք մեզնից, քարոզելով միայն դատարկ հպարտություն, որը պետական ու ազգային շահի հետ ոչ մի աղերս չունի: Դուք Չինաստանի, Իրանի ու Ռուսաստանի նման պետությունների հետ խոսեցիք իմաստակի՛ կեցվածքով և ձեզ թվաց, որ այդ ամենը կարող եք անել, քանի որ խորհրդարանում ունեք մեծամասնություն և ժողջանը սիրում է ձեզ: Համոզվեցի՞ք, որ սերը քաղաքական կատեգորիա չէ, հասկացա՞ք, որ պետք չէ՛ կուռքեր ստեղծել, որ ձեր վախվորած պատգամավորների համա՛ր անգամ դուք մեկ եք, միայն թե իրենց համար տաք լինի»,– ասել է նա:

Աբրահամ Գասպարյանը նշել է, որ անցած տարի, երբ Ադրբեջանն իր բանակցային թիմում հայտագրեց այսպես կոչված՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցչին, առաջին քայլը, որ պիտի Փաշինյանն աներ՝ պատերազմին պատրաստվելու հրաման տա՛լն էր, այդ ներկայացուցչի անձի մասին տեղեկության հավաքագրումը, մեր դիվանագիտական դեսանտում այդ մարդու հայ տարբերակի ներգրավումը, որը կլինի կիրթ, լեզուներ, պատմություն ու դիվանագիտություն իմացող, իր պետության շահերը գերակայող խելացի երիտասարդ, ոչ թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների դոսիեն կվստահեք այդ չափանիշերին միայն տարիքայինո՛վ համապատասխանող մարդուն:

«Հիմա ու ընդհանրապես՝ այդպիսի մարդկանց մասին խոսելու ոչ ժամանակ, ոչ էլ տարածք ունեմ տրամադրելու, բայց զուտ հիշեցնելու համար՝ մեր իշխանությունն այդ փաթեթը վստահել էր՝ ընդամենը ՀԿ-ների հետ աշխատելու փորձ ունեցող, դրամաշնորհներով աշխատող երիտասարդի, որն այս պատերազմի ընթացքում Ռուսաստանի հետ կապերն ուժեղացնելու փոխարեն, Պուտին էր հայհոյում…հրապարակավ: Այսպիսի օրինակներ մեջբերում եմ, որպեսզի ցույց տամ, որ մեր խնդիրն անձերը չե՛ն, անձերը ոչ թե կարող են կամ իրավունք ունեն, այլ՝ հաստա՛տ սխալվում են և այդ սխալը կարող է ճակատագրական լինել: Այդ սխալն էլ գործեցիք: Արցախը չկա: Մենք հետ կբերենք, ոչ ոք չկասկածի, բայց դրա համար ժամանակ է պետք, պետք է կրթվենք, զարգանանք, ուժեղանանք և դիվանագիտություն ունենանք: Փաշինյանի իշխանությունը քաղաքական մի ամբողջ բանաձև փորձեց քանդել: Մեր տարածաշրջանում 3 ծանրքաշային կա՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը: Երեքն էլ ունեն կայսերական նկրտումներ: Հարավային Կովկասը երեքի համար էլ ռազմավարակա՛ն նշանակություն ունի: Մոսկվայի համար սա «արտոնյալ շահերի ոլորտ» է…նախկին նախագահ՝ Մեդվեդև՛ն էր այդ ձևակերպումը տվել, Թուրքիայի համար՝ նեոօսմանիզմի կամ պանթյուրքիզմի ճանապարհն է կարևոր, որպեսզի հասնի մինչև կասպյան տարածաշրջան, դե Իրանն էլ՝ այդ երկուսը մերժող կամ ռուսականի հետ գործակցող, Մերձավոր Արևելքում իր դիրքերը պահող պետություն: Այս երեքից երկուսը մեր բնական դաշնակիցներն էին: Նրանց հետ վարվեցինք երեխայի տրամաբանությամբ, իսկ նրանք՝ մեզ չօգնեցին…դե Թուրքիայի մասին ընդհանրապես չեմ խոսում: Փաշինյանն ու իր թիմը չզգացին գեոպոլիտիկ այս լանդշաֆտի փոփոխությունները: Նրանց փոխարեն՝ մե՛նք վճարեցինք: Եվ ստացվեց այն հուսախաբությունը, ինչի մասին խոսում էի թողարկման սկզբում: Անձերի մեջ փրկություն չպե՛տք է փնտրենք: Մե՛նք պիտի լինենք մեր փրկությունը: Ում ուզում եք ընտրեք, ում ուզում եք՝ չթողե՛ք խորհրդարանին մոտ գա: Եթե նախկինն այսօր փողոցում է և չե՛ք ուզում նրան տեսնել իշխանության ղեկին, ուրեմն մի՛ ընտրեք նրան, եթե ձեզ համար գործող իշխանությունը վաղու՛ց է տապալվել, նրան է՛լ մի ընտրեք…ժողովրդավարությունը հենց դա է, ոչ թե անձի՛նք»,– ասել է նա:

«Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ամբողջական տարբերակը կարող եք դիտել ստորև։

դիտվել է 1477 անգամ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ... ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյ... Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադր... 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճ... Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը... Խստորեն դատապարտում ենք Կառավարության հակաժող... Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական... Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պ... Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակ... Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաս... Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի... Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա... Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտ... Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի... Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրո... Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեց... Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժ... Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը,... Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկ... Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի.... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ հա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց... Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին. մարդի... Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մ... Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը ... Օշական գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դու... Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն... Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ... Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հե... Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչն... Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյ... Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գ... Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկ... «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահ... Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «... Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակի... Աստղագուշակ` ապրիլի 23-ի համար Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիատ... Տեսահոլովակի պրեմիերա. Թեյլոր Սվիֆթ, Post Mal... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Նովակ Ջոկովիչն արժանացել է «Laureus»-ի տարվա ... ՃՏՊ՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը... Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքո... Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակ... Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ուն... Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարա... Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլ... Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի... Քրեակատարողական ծառայության պետը Հաագայում մա... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման ... Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յո... Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրա... Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբ... Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վ... Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. ... Շերը Ռոք-ն-ռոլի փառքի սրահի 2024 թվականի թեկն... Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կա... Հրդեհ՝ Նուբարաշենի փողոցում Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանից 35 հրթիռի... 35-ամյա կապանցին սպանել էր 63-ամյա տղամարդուն... Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց... Անհրաժեշտ են գործուն քայլեր անձնական տվյալներ... Վարորդները այլևս առձեռն գումար չեն վերցնի և մ... Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի կիսաեզրափակ... Ռուսաստանում երեք շրջանի ղեկավարները կարող են... Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպ... Ջուր չի լինելու «Ինտեր»-ը Իտալիայի չեմպիոնն է. Մխիթարյանի պատ... Պապոյանն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են ... Սահմանազատման հարցերով հանձնաժողովների համանա... Շվեդիան չի բացառել Ուկրաինային Patriot համակա... Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահման... ՀԱՊԿ-ը Հայաստան-Ադրբեջան սահման պիտի գար որպե... Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք ... Շրջակա միջավայրի նախարարը բարձր է գնահատել ՅՈ... Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan