Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը զանգվածային արտադրության համար պատրաստ կլինի գարնանը
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կանցնի մարդկանց վրա փորձարկման փուլը եւ զանգվածային արտադրության համար պատրաստ կլինի գարնանը: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին, փոխանցում է Fars-ը:
Նրա խոսքով` երկրի գիտական եւ հետազոտական կենտրոններն իրենց ջանքերը կենտրոնացրել են մահացու վիրուսի զսպման ուղիների որոնման վրա` չնայած ԱՄՆ-ի կողմից ապօրինի պատժամիջոցներին երկրի բժշկության եւ առողջապահության նկատմամբ: Նա քննադատել է Միացյալ Նահանգներին` պատժամիջոցների եւ Իրանի կողմից անհրաժեշտ դեղամիջոցների ներմուծմանը խոչընդոտելու համար: