Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել էին Վանաձոր-Երևան ճանապարհը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիներն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, փակել էին Վանաձոր-Երևան միջպետական ճանապարհի Ալագյազ-Արթիկ խաչմերուկը:
Ակցիայի մասնակիցների շեշտում էին, որ իրենց պահանջը նույնն է՝ դավաճան կառավարության և նրա պարագլուխ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականն ու նոր, անցումային իշխանության ձեւավորումը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: