Գերմանիայի մի շարք քաղաքներում կարանտինի դեմ բողոքի ակցիաները շարունակվում են
Գերմանիայի Ֆրանկֆուրտ և Դրեզդեն քաղաքներում հակահամաճարակային կարանտինի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել, չնայած վարակի տարածումը կանխելու հիմնավորմամբ դատարանների կողմից զանգվածային միջոցառումների անցկացումը արգելվել է:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Ֆրանկֆուրտի իշխանություններն արգելել են ակցիաների անցկացումն այն հիմնավորմամբ, թե 40 հազար ցուցարարները ողջամիտ կերպով անվտանգության կանոններ պահել չեն կարող:
Միաժամանակ, ի հակառակ բողոքի գործողությունների, կարանտինի սահմանման կողմնակիցներն են ակցիա իրականացրել, որին շուրջ 450 մարդ է մասնացել:
Դրեզդենում բողոքի ակցիաները, չնայած տեղի իշխանությունների արգելքներին, ևս անցացվել են:
Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Գերմանիայի մի շարք այլ քաղաքներում: