Կադիրովի 20-ամյա դուստրը նշանակվել է Գրոզնիի նախադպրոցական կրթության վարչության պետ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դուստրը՝ Խադիջաթ Կադիրովան, նշանակվել է Գրոզնիի նախադպրոցական կրթության վարչության պետ: Այս մասին հայտարարել է հանրապետության խորհրդարանի ղեկավար Մագոմեդ Դաուդովն Instagram-ի իր էջում, գրում է Interfax-ը:
Նշենք՝ Կադիրովան ընդամենը 20 տարեկան է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարվել էր նաև, նրա ավագ քույրը՝ Այշատը, նշանակվել է հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ: