Մերկել. Թուրքիա սպառազինությունների արտահանման հարցը պետք է քննարկվի ՆԱՏՕ-ի կողմից ԱՄՆ նոր վարչակազմի հետ համակարգմամբ
Եվրամիության առաջնորդները համաձայնել են, որ Թուրքիա սպառազինությունների արտահանման հարցը պետք է քննարկվի ՆԱՏՕ-ի անդամների կողմից ԱՄՆ նոր վարչակազմի հետ համակարգմամբ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նրա խոսքով՝ ԵՄ առաջնորդները Բարձրագույն ներկայացուցչին առաջարկել են հաջորդ գագաթաժողովի համար զեկույց ներկայացնել Թուրքիայի հետ ԵՄ համագործակցության մասին: Նա նշել է, որ թեմաների թվում են Լիբիան եւ Լեռնային Ղարաբաղը:
«Այդ կապակցությամբ մենք ավելի շատ կխոսենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների մասին, մի կողմից՝ ռազմավարական կախվածության մասին, քանի որ մեզնից շատերը ՆԱՏՕ-ի անդամ են, մյուս կողմից՝ լարվածության մասին»,-ասել է Մերկելը: