Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել էին Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր մի խումբ քաղաքացիներ փակել էին Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավելի վաղ Երևանի մի շարք փողոցներ էին փակվել, փակվել էր նաև Սևան-Երևան ավտոմայրուղին։
Մայրաքաղաքում երթ էր իրականացվում։ Փաշինյանի ընդդիմադիրները երթի ընթացքում կոչ էին անում քաղաքացիներին միանալ իրենց և պահանջել վարչապետի հրաժարականը։
Նրանք Նիկոլ Փաշինյանին մեղադրում են դավաճանության մեջ՝ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած փաստաթղթի համար։
«Առանց Նիկոլ Հայաստան»,- վանկարկում էին նրանք։