Չինաստանն ամերիկացի որոշ պաշտոնյաների՝ Հոնկոնգ այցի սահմանափակումներ է մտցնում
Չինաստանն ամերիկացի որոշ պաշտոնյաների՝ Հոնկոնգ այցի սահմանափակումներ է մտցնում՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից չինացի պաշտոնյաների դեմ սահմանված պատժամիջոցների, հաղորդում է ՉԺՀ ԱԳՆ-ն:
ՉԺՀ ԱԳՆ խոսնակ Հուա Չունինը հայտարարել է, որ ՉԺՀ իշխանությունները որոշում են կայացրել «չեղարկել առանց վիզային ռեժիմը դիվանագիտական անձնագրեր ունեցող ԱՄՆ քաղաքացիների ՝ Հոնկոնգ եւ Մակաո ժամանակավոր այցերի համար:
Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները, Կոնգրեսի աշխատակիցները, ոչ կառավարական կազմակերպությունների աշխատակիցներն ու նրանց ազգականները կբախվեն պատասխան պատժամիջոցների:
Չունինը նշել է, որ այդ քայլը կձեռնարկվի՝ «հաշվի առնելով այն, որ ամերիկյան կողմն օգտագործում է Հոնկոնգի խնդիրը Չինաստանի ներքին գործերին միջամտության եւ Չինաստանի հիմնական շահերը խափանելու համար»: