Պոգբայի տեղափոխությանը «Ռեալ» կարող է խոչընդոտել ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային։
Խոչընդոտ կարող է դառնալ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը։ «Մանչեսթեր Յունայթեդում» նա ստանում է տարեկան 15 միլիոն եվրո, եւ դրանից ցածր վարձատրության չի համաձայնի, հաղորդում է իսպանական AS-ը։
Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ Պոգբան մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։
Պոգբան ցանկանում է արդեն հաջորդ ամռանը փոխել ակումբը։ Հնարավոր տարբերակներից են նաեւ Թուրինի «Յուվենտուսն» ու Փարիզի ՊՍԺ-ն։