Իսրայելում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով սահմանափակող որոշ միջոցառումներ կվերականգնվեն. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ կորոնավիրուսային հիվանդության շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ երկրում հնարավոր է վերականգնվեն սահմանափակող միջոցառումներից մի քանիսը: Այս մասին գրում է RT-ն:
«Հիմա ես առանց երկմտելու կրկին կմտցնեմ սահմանափակումներից մի քանիսը»,- ասել է Նեթանյահուն:
Իր խոսքով՝ որքան արագ դա արվի, այդքան քիչ կլինի սահմանափակումների տևողությունը: Նա նաև ընդգծել է, որ Իսրայելում հիվանդացության մակարդակը ամենացածրերից է Եվրոպայում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելում կորոնավիրուսով վարակումների թիվը աճել է 1502-ով՝ կազմելով 343 665: